Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն օրերս կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Մոսկվայում՝ Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան կատարվող այցի շրջանակում:
Զախարովան նշել է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի երեք երկրների առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների քննարկմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ