Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ավելի վտանգավոր է, երբ աշխատավարձը ցածր է, ու նրանց «թույլատրվում» է վարձատրվելու այլ լուծումներ գտնել»

Նոյեմբեր 30,2022 17:19
dataxazutyun

Դատախազության մշակած եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման դրված՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է, այդ թվում` սահմանել, որ դատախազներին աշխատավարձի դրույքաչափի հարյուր տոկոսի չափով հավելում տրամադրելու հնարավորություն է տրվելու։ Խորհրդարանում լրագրողներն այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեցին, թե նման որոշումն ինչո՞վ է բացատրում։

«Մենք առհասարակ մտածում ենք այն մասին, որ աշխատավարձերն իրավապահ համակարգում պետք է բարձրանան։ Երբեք չի քննարկվում հարցը, որ պետական ծառայողն աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձ պետք է ունենա, որովհետեւ այլ արտոնություններ էլ կան, բայց հստակ հասկանանք, որ իրավապահ համակարգում արժանապատիվ վարձատրություն պետք է լինի։ Խոսքն արժանիքահեն անձանց մասին է։ Ես խնդիր չեմ տեսնում։

Շատ ավելի վտանգավոր է, երբ աշխատավարձը ցածր է, բայց նրանց այսպես ասած «թույլատրվում» է այլ լուծումներ ու հնարավորություններ գտնել վարձատրվելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930