Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետը և Ալմազ Բուրկուտովը անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանը

Նոյեմբեր 30,2022 17:07

Նոյեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

Հանդիպման ընթացքում Ալմազ Բուրկուտովը ներկայացրեց ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկում կայացավ Վայոց ձորի մարզպետարանի հետ ներկա և հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ կատարելով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Վայոց ձորի մարզում իրականացված բազմաթիվ մարդասիրական ծրագրերի համար, մարզպետ Արարատ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի ընդարձակել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը։

Բարձր գնահատելով կառույցների միջև շարունակական համագործակցությունը, Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցները մշտական կապի մեջ կլինեն Վայոց ձորի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերն առավել հասցեկական և արդյունավետ իրականացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնել հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի։

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930