Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառողական մոտեցումները վերափոխել զարգացման նախադրյալների»․ «Միասնական հայրենիք»-ը Արցախի 2023թ. պետական բյուջեի մասին օրինագծի վերաբերյալ

Նոյեմբեր 30,2022 13:46

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ

 Պետական բյուջեն կառավարության ֆինանսական պլանն է, մեկ օրացույցային տարվա ընթացքում Կառավարության քաղաքականության ճանապարհային քարտեզը՝ ըստ պլանավորված գործողությունների և դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցների։ Եթե ավելի պարզ՝ պետական բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, որում ամրագրված է, թե պետությունն ինչ ուղղությամբ է պատրաստվում շարժվել տվյալ տարում։

ԱՀ Կառավարության հավանությամբ «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շրջանառության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարությունը քննարկումներ է ունեցել Նախագահի և Պետական նախարարի հետ, հիմնավորել իր տեսակետը և առաջարկել վերանայել  օրենքի նախագիծը՝  սպառողական մոտեցումները վերափոխելով զարգացման նախադրյալների։

Սակայն, շրջանցելով հարցի շուրջ ձեռք բերված բանավոր փոխըմբռնումը, Ազգային ժողովի քննարկմանն է ուղարկվել «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կրկնօրինակում է նախորդ տարվա նույնանուն փաստաթուղթը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ հանգամանքները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

  • «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը չի արտացոլում Արցախի ներքին և արտաքին իրողություններն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։
  • Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ իր սկզբունքային մոտեցումները օրենքի նախագծում արտացոլված չլինելու հիմքով ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու օրենքի նախագծի քննարկումներին։

«Միասնական հայրենիք» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930