38-ամյա Ստեֆանի Ֆրապպերը Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նշանակվել է դեկտեմբերի 1-ին «E» խմբում կայանալիք Գերմանիա-Կոստա-Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար: Նա առաջին կին մրցավարն է, որին վստահվում է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում գլխավոր մրցավարի պարտականությունը:
Ֆրապպերն այս առաջնությունում Լեհաստանի եւ Մեքսիկայի հավաքականների հանդիպման ժամանակ արդեն հասցրել է կատարել չորրորդ մրցավարի պարտականությունները, իսկ ավելի վաղ եղել է Ֆրանսիայի առաջնության, Ազգային գավաթի, Չեմպիոնների լիգայի, ինչպես նաեւ 2019 թվականին ՈՒԵՖԱ-ի վերնագավաթի եզրափակչի՝ անգլիական «Չելսի» եւ «Լիվերպուլ» թիմերի հանդիպման գլխավոր մրցավար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ