Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտանեկան բռնության դեմ պայքարի համար բացակայում է պետական մակարդակով գործողությունների պլան». ՀՀ ՄԻՊ-ը՝ Ուրուգվայի դեսպանին

Նոյեմբեր 30,2022 14:04

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկին։ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի կապակցությամբ, կարևորել նրա կատարած աշխատանքն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։

Դեսպանը Պաշտպանին է ներկայացրել Ուրուգվայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց գենդերային բռնության ազգային պլանը» և հանձնել Ուրուգվայի օմբուդսմենի տարեկան զեկույցը:

Պաշտպանը նշել է, որ թեև Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի համար բացակայում է պետական մակարդակով գործողությունների պլան, սակայն գործում է վարչապետին կից ՀՀ կանանց հարցերով խորհուրդ։ Նշել է նաև, որ երկիրն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որտեղ առավել համապարփակ գործողություններ են նախատեսված։

Գրիգորյանը ներկայացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կարևորել է այս առաքելություն մեջ կրթությունը. «Իրազեկված լինելը կարևոր է, իսկ կրթությունը՝ բանալի։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել այս ուղղությամբ առաջ գնալ, իսկ ՄԻՊ-ի դերն այս աշխատանքների մշտադիտարկումն է, խնդիրների մատնանշումն ու լուծումների առաջարկումը»։

Պաշտպանը դեսպանին հայտնել է, որ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ, որի առաջնահերթ նպատակներից է նպաստել իրավապահ համակարգում կանանց ներգրավմանը։

Ներկայացրել է նաև, թե ինչպիսի ներգրավվածություն ունեն կանայք ՀՀ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակելու համագործակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930