Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 01-ի գիշերն, 03-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 03-ի գիշերը, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 30-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 01-ի գիշերը, 03-ի ցերեկը սպասվում է անձրև:
Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 17.5°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -7.8°C (1999թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 2.6°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ