Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2018-ին եթե կառավարման խորհրդարանական համակարգ չլիներ, Սերժ Սարգսյանի շուրջ հնարավոր էր ավելի մեծ կոնսոլիդացիա. Դավիթ Հակոբյան

Նոյեմբեր 30,2022 13:38

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր կառավարման ձեւի ընտրություն հարցը:

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրեց նախագահական կառավարման ձեւին անցնելու անհրաժեշտությունը եւ հիմնավորումները:

Իր դիտարկումներով, հանրության մեծ մասը կողմ է կառավարման առավել ամուր մոդելի: Տվյալ դեպքում՝ նախագահական: Այս կարծիքին են նաեւ «Հանրապետություն» կուսակցությունում, որը ներկայացնում է Մասիս Մելքոնյանը: Համոզմունքը հիմնավորված է 2018-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների ուսումնասիրության վրա:

«Գլխավոր հիմնավորումը նա է, որ մեր պես քաղաքական զարգացվածություն, քաղաքական ընկալում, իրավական մոտեցումներ եւ ընկալումներ ունեցող հասարակություններում պետք է պահպանվի դեռ կառավարման այս կայուն մոդելը»,- ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդավարական կառավարման, այդ թվում խորհրդարանական կառավարման մոդելներ ընտրած երկրները, ըստ ուսումնասիրությունների, տարբերվում են մեզ նման երկրներից՝ իրենց քաղաքական, իրավական եւ հասարակական մշակույթներով ու ընկալումներով: Պատճառներից մեկն էլ, ըստ բանախոսի, մեր երկրի պատմաաշխարհագրական դիրքն է ու այնպիսի հարեւանների առկայությունը, որոնք ամեն օր մեզ ստիպում են մտածել երկրի անվտանգային համակարգերի ամրացման մասին, իսկ նախագահական կառավարման համակարգերը աչքի են ընկնում անվտանգային համակարգերի հստակ ձեւակերպմամբ եւ կառավարմամբ՝ ի տարբերություն մեր ընտրած խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ դրանք թերի են, ինչի դրսեւորման ականատեսը եղանք 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մասիս Մելքոնյանն անձամբ է պատերազմից հետո, որոշակի քննչական դրվագներով մասնակցել ու եկել է այն համոզման, որ իր ազդեցությունն ունեցել է հենց այդ չկարգավորվածությունը:

Առաջարկվող տարբերակով՝ նախագահը պետության գլուխն է, ինքնուրույն է ձեւավորում կառավարությունը եւ ընտրվում է ուղիղ ընտրություններով: Նախագահը նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է: Կառավարությունը, որպես կոլեգիալ մարմին, հաշվետու է նախագահի եւ ժողովրդի առջեւ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն էլ ներկայացրեց խորհրդարանական կառավարման համակարգը պահպանելու հիմնավորումները եւ անհրաժեշտությունը: Ըստ այդմ՝ հիմնական սկզբունքն այն է, որ «պարտվողը ձեռնունայն չի մնում. բոլորը մտնում են խորհրդարան»: Նա նկատեց, որ անգամ խորհրդարանական կառավարման համակարգում նախագահը կարող է ընտրվել ուղիղ ձեւով, ինչի փորձը տարբեր եվրոպական երկրներում կա: Ըստ բանախոսի, 2018 թվականի հեղափոխությունը Հայաստանում հնարավոր դարձավ նաեւ խորհրդարանական կառավարման համակարգի արդյունքում, որը թույլ տվեց, որ ուժերը գնան ինքնամաքրման՝ տեսնելով, որ լիդերը բավարար վստահություն չունի: Իր գնահատմամբ, եթե այդ ժամանակ ունենայինք ոչ խորհրդարանական կառավարման համակարգ, Սերժ Սարգսյանի շուրջ հնարավոր է ավելի մեծ կոնսոլիդացիա լիներ ու թույլ չտային նրան հրաժարական տալ: Նա առաջարկեց՝ գործող կառուցակարգերը բարելավվել եւ փորձել ավելի ուժեղացնել խորհրդարանական փոքրամասնությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930