Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում սեփական ծագման թնջուկից գլուխ չհանած` անցում են կատարում մեր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ծագման թեզերի նենգափոխմանը․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 30,2022 11:17

Թյուրքական «մշակույթի» անբաժան բաղադրիչն է նվաճած տարածքների, տեղանունների թրքացումը։ Այդ քաղաքականության օգնությամբ փորձ է արվել յուրացնել եւ դրա միջոցով ջնջել, աղճատել, ապա եւ մոռացության տալ տեղանվան էթնիկ պատկանելությունը։ Նույն քաղաքականությունն իրականացնում է նաեւ Ադրբեջանը։

Հուլիսին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ էր կատարել «Ադրբեջանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրառման հետ կապված որոշ նորմատիվ-իրավական ակտերի հաստատման մասին» բանաձեւում։ Նոր կանոնների համաձայն՝ Հայաստանի տարածքում տեղանունները պաշտոնական փաստաթղթերում գրվելու են ադրբեջանական անուններով։

Այսինքն՝ Ադրբեջանի քաղաքացիների փաստաթղթերում, շրջանցելով հայկական անվանումները, կնշվեն գոյություն չունեցող բնակավայրերի անուններ։ Ադրբեջանը ցավագին էր ընդունել նաեւ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ Արցախի բնակավայրի հայկական տեղանվան օգտագործումը։ Այդ առիթով խորհրդարանը մտադիր է դիմել ՌԴ Պետական դումա, որպեսզի ՌԴ պաշտպանության նախարարության կայքի տեղեկագրերում հայկական տեղանունների փոխարեն օգտագործվեն Ադրբեջանի հորինած անվանումները։

Տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովն անգամ ռուս խաղաղապահներին մեղադրում է «անջատողականությանը սատարելու մեջ», քանի որ վերջիններս, իբր, աղավաղում են «ադրբեջանական տեղանունների անվանումները»: Ադրբեջանի խորհրդականներն այսքանով չեն բավարարվել, նրանց թիրախում նաեւ Իրանն է. Միլլի մեջլիսի պատգամավորներից մեկը երեկվա նիստի ժամանակ խոսել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին եւ` որպես առաջին քայլ, նշել Ադրբեջան անվանման փոփոխությունը. «Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Ինչպես մյուս պառակտված ժողովուրդների անուններում կան «հյուսիս» եւ «հարավ» արտահայտությունները: Կարծում եմ, որ սա նաեւ խթան կլինի հարավային ադրբեջանցիների համար»։

Փաստերի եւ իրողությունների հիման վրա գիտական թեզեր զարգացնելու փոխարեն Ադրբեջանի գիտական հանրույթի ներկայացուցիչները նախընտրում են ֆանտաստիկայի ժանրը։ Սեփական ծագման թնջուկից գլուխ չհանած` անցում են կատարում մեր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ծագման թեզերի նենգափոխմանը։ Նախօրեին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբեյլին հայտարարել էր, թե «Իրանը թյուրքական պետություն է»` նման անհեթեթությունը փորձելով բացատրել նրանով, որ երկիրը «հնագույն ժամանակներից կառավարել են ադրբեջանաթուրքական դինաստիաները»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930