Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան․ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ տարաձայնություն չկա, նաեւ երրորդ նախագահին եմ տեղեկացրել որոշման մասին․ «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2022 11:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության սյունիքյան թեւի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք անդամները՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, երեկ հայտարարեցին մանդատներից հրաժարվելու մասին։ Նրանք, իհարկե, վաղուց էին կտրվել խմբակցությունից, վերջին նստաշրջանում էլ առհասարակ չգնացին խորհրդարան՝ ի տարբերություն իրենց խմբակցության մյուս անդամների, ովքեր որոշեցին վերադառնալ եւ աշխատել այստեղ։ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ արեցին, թե ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեն համարում իրենց գործունեության շարունակումն այս խորհրդարանում։

Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր այս որոշումը որեւէ հակադրման կամ խմբակցության ներսում գլոբալ որեւէ խնդրի արդյունքում չի ծնվել։ Էստեղ շատ ավելի պարզ է ամեն ինչ, որ խմբակցության մեր գործընկերներն այն մոտեցումները որդեգրեցին, որ պետք է վերադառնան խորհրդարան եւ ինչ-որ չափով շարունակեն բնականոն աշխատանքը։ Մեր կուսակցության ներսում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ավելի շատ մնացինք այն կարծիքին, որ բոլոր այն խնդիրները, հրատապ հարցերը, որոնք առկա են բոյկոտ հայտարարելու ժամանակ, մեզ համար շարունակում են մնալ առավել քան արդիական։ Սա է իրականությունը»։

– Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններն ինչպե՞ս են, տարաձայնություններ ունե՞ք, տեղեկություն կա, որ նա դժգոհ է Ձեզնից:

– Ոչ, որեւէ տարաձայնություն չկա, շատ լավ են։

– Իսկ նրա հետ խորհրդակցել կամ տեղյակ պահե՞լ եք Ձեր որոշման մասին, ինչպե՞ս է արձագանքել։

– Իհարկե, ե՛ւ իրեն եմ տեղյակ պահել, նաեւ խորհրդում ենք դա քննարկել, նաեւ երրորդ նախագահին եմ տեղեկացրել դրա մասին, քանի որ իրենք են հանդիսանում մյուս ընդդիմադիր ուժը խորհրդարանում, եւ տեղեկացրել եմ նրանց, ում գտել եմ նպատակահարմար։

– Սերժ Սարգսյանի արձագանքն ինչպիսի՞ն է եղել։

– Նույնկերպ՝ հարգելով մեր որոշումը։

– Հիմա Դուք ինչպե՞ս եք պատկերացնում խորհրդարանում ձեր գործընկերների աշխատանքը, պայքարը, ձեր պայքարը՝ արդեն խորհրդարանից դուրս։

– Մենք ունենք, իհարկե, մեր ծրագիրը, մանրամասների մասին թույլ տվեք հիմա չբարձրաձայնել, շատ շուտով Դուք ամեն ինչի մասին կտեղեկանաք։

– Իսկ սա չի՞ նշանակում, որ «Հայաստան» դաշինքը փաստացի պառակտվում է։

– Բացարձակապես ոչ։ Եթե մենք չդնեինք մանդատներն ու դուրս գայինք ֆրակցիայից, այդ դեպքում կարող էիք խոսել պառակտման մասին։ Բայց մենք մանդատները դնում ու դուրս ենք գալիս եւ շարունակում ենք մեր պայքարն արդեն արտախորհրդարանական դաշտում, ինչը որեւէ կերպ չի կարող խոսել պառակտման մասին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930