Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Բաքուն ինչ-որ արտաքին ազդակների կամ զարգացումների է սպասում․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 30,2022 11:05

Դժվար չէ պատկերացնելը, թե Բաքվի առաջնորդն ինչ լույսի ներքո է ներկայացրել տարածաշրջանային գործընթացները, բայց ԵՄ ներկայացուցիչն իր գրառման մեջ զսպվածության կոչ է անում, ինչը միանշանակ ուղղված է ադրբեջանական կողմին, որի առաջնորդն օրեցօր մեծացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, դրան զուգահեռ` հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացմամբ ավելի շիկացնում Արցախի հետ շփման գծի եւ Հայաստանի սահմանի իրավիճակը:

Ադրբեջանը նման ձեւով փորձում է ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա՝ չմտածելով, որ նման գործողությունները կարող են միայն խանգարել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Մյուս կողմից էլ` այնպիսի տպավորություն է, որ Բաքուն ինչ-որ արտաքին ազդակների կամ զարգացումների է սպասում:

ՀՀ արտաքին գործերի նախարարը հարցազրույցում արձանագրեց, որ քննարկումները շարունակվում են: Սա նշանակում է, որ բանակցություններում ակնկալվող արդյունքներ ունենալու համար ընդամենը անհրաժեշտ է, որ պաշտոնական Բաքուն գա կառուցողականության դաշտ, հրաժարվի բանակցությունները ձգձգելու եւ այլ իրողությունների ու արտաքին ազդակների սպասելու քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սուբյեկտները միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, օբյեկտն էլ պարզ է, եւ դրանց դրական ելքը կարող են ապահովել միայն երկու կենտրոնից՝ Երեւանից ու Բաքվից:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930