Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին հակադարձել է ռուս խաղաղապահներին

Նոյեմբեր 30,2022 00:05

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ Շուշիում հրադադարի ռեժիմը խախտվել է, և այդ մեղադրանքը համարել «միանգամայն անհիմն»:

Միաժամանակ, ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել հայկական տեղանուններ չօգտագործելու զգուշացման վերաբերյալ ռուսական կողմի «քամահրական» վերաբերմունքի կապակցությամբ:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ԱՆԹՈւՅԼԱՏՐԵԼԻ է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունները մտացածին հայկական տեղանուններով կոչելը, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության  խաղաղապահ զորակազմին պաշտոնական հաղորդագրություններում չօգտագործել նշված սխալ արտահայտությունները, հուսով ենք, որ մեր այս կոչը կընդունվի ի գիտություն: Բացի այդ, պահանջում ենք հրապարակված քարտեզում ճիշտ նշել մեր երկրի անվանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «պարտքն է համարել ևս մեկ անգամ նշել», որ խաղաղապահների կողմից հիշատակված ԼՂ տարածքը «Ղարաբաղյան տնտեսական գոտին» է, իսկ տեղեկագրում հիշատակված Մարտակերտն ու Մարտունին` Աղդերե և Խոջավենդ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930