Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հաղթահարել գրգռված աղու համախտանիշն առանց դեղահաբերի

Նոյեմբեր 30,2022 09:30

Գրգռված աղու համախտանիշը տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են բազմաթիվ մարդիկ։ Այն աղիների գործունեության ֆունկցիոնալ խանգարումների ամբողջականություն է, որը կարող է դրսևորվել հետևյալ ընդհանուր ախտանշաններով ՝ անհարմարության զգացում կամ ցավ որովայնում, վքնածություն, փքվածություն, սպաստիկ բնույթի կոլիտ, փորլուծություն կամ փորկապություն։ Գրգռված աղու համախտանիշը նաև արտաաղիքային դրսևորումներ կարող է ունենալ, որոնք են՝ դեպրեսիվ հոգեկան վիճակ, ընդհանուր թուլություն, հոգնածություն, այրոց, գրգռված միզապարկի համախտանիշ, մատների թմրածություն, սեռական խանգարումներ և այլն։

Գրգռված աղու համախտանիշի ախտորոշումը դրվում է, եթե վերոնշյալ ախտանշանները տևում են վերջին 3 ամսում 3 շաբաթ և ավելի:

Գրգռված աղու համախտանիշի հաղթահարումն՝ առանց դեղամիջոցների

Գրգռված աղու համախտանիշի դեղորայքային բուժման համար բժիշկը կարող է նշանակել սպազմոլիտիկներ, մոտորիկան կարգավորող դեղորամիջոցներ, լոծողականներ կամ հակալուծային միջոցներ, հակադեպրեսանտներ։

Բարեբախտաբար, կան նաև այլընտրանքային տարբերակներ, որոնք թույլ կտան թեթևացնել գրգռված աղու համախտանիշի դրսևորումներն առանց դեղահաբերի։

Խուսափեք գլյուտեն պարունակող մթերքներից․ շատերը կարծում են, որ գլյուտեն պարունակում է միայն ցորենը, սակայն մեր սննդակարգում բազմաթիվ են թաքնված գլյուտեն պարունակող մթերքները։
Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ոչ միայն ցորենի, այլ նաև այլ հատիկավորների կազմում, օրինակ՝ գարու, աշորայի, վարսակի և այլն։
Որպես կանոն՝ գլյուտենից մեկ-երկու շաբաթով հրաժարվելուց հետո դրական փոփոխություններն ակնհայտ են դառնում։

Մակաբույծների առկայությունը ստուգող անալիզներ հանձնեք․ սա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս պարզել՝ ձեր վիճակը պայմանավորված է ֆունկցիոնալ խանգարումներով, թե՞ մակաբույծների կենսագործունեության արդյունք է։

Ուշադիր եղեք սննդակարգի նկատմամբ՝ նախ բացառելով վերամշակված մթերքների օգտագործումը։
Ավելացրեք աղիներում օգտակար բակտերիաների քանակը՝ ֆերմենտացված մթերքների կամ հավելումների օգնությամբ։
Սննդակարգում շաքարի ու վերամշակված մթերքների քանակի նվազեցման շնորհիվ աղիներում հարմար միջավայր է ստեղծվում օգտակար բակտերիաների աճի համար, իսկ արդյունքն ամրապնդվում է պրոբիոտիկների շնորհիվ։

Հարստացրեք սննդակարգը բջջանյութով։ Մանրաթելերը կարող են շատ օգտակար լինել գրգռված աղու համախտանիշի ախտանշանների թեթևացման համար։ Հատկապես արդյունավետ տարբերակ կարող է լինել փսիլիումը, որն ադապտոգեն մանրաթել է և կարող է ավելացնել կղելու հաճախականությունը՝ փորկապության դեպքում, իսկ փորլուծության դեպքում կարող է նպաստել կղանքի ձևավորմանը՝ միաժամանակ նվազեցնելով հաճախականությունը։

Սակայն եթե դուք ցանկանում եք փսիլիում օգտագործել, համոզվեք, որ այն օրգանական ծագում ունի։

Արժեքավոր մանրաթելերով հարուստ են նաև կտավատի օրգանական սերմերը, որոնք նաև օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր են։

Փորձեք հաղթահարել հոգեբանական խնդիրները, քանի որ այս համախտանիշն ունեցող պացիենտներից շատերն ունեն հոգեբանական չլուծված խնդիրներ, որոնք նպաստում են ֆիզիկական ախտանշանների դրսևորմանը։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու են գրգռված աղու համախտանիշի դեպքում հակադեպրեսանտներ նշանակում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930