Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումը հրադադարի խախտում է արձանագրել Շուշիում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ նոյեմբերի 29-ի տեղեկագրում:
Նշվում է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրազենային զենքից կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ:
Նշվում է, որ առաքելության հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ քննում է միջադեպը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ