Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրապարակվեցին «Կաթիլը քար է տաշում» հարցման արդյունքները

Նոյեմբեր 29,2022 23:01

«GALLUP International Association»-ի Հայաստանի գրասենյակում այսօր ներկայացվեցին  ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Կաթիլը քար է տաշում» խորագրով հետազոտության արդյունքները:

Իրականացվել է հեռախոսային հարցում 1160 քաղաքացու շրջանում, հետազոտության ժամկետը՝ նոյեմբերի 2-ից նոյեմբերի 12:

Համամասնորեն Երեւանում եւ Հայաստանի տասը մարզերում պատահական ընտրությամբ հարցման մասնակիցներին տրվել է 10 հարց՝ կապված հայ-ադրբեջանական բախումների ընթացքում մեր կրած մարդկային ու տարածքային կորուստների, դրանց` տարբեր երկրների արձագանքների, ակնկալվող ռազմաքաղաքական օգնության, ադրբեջանական ագրեսիային արձագանքելու, ՀԱՊԿ-ի, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության, Արեւմուտքի միջամտության, Ադրբեջանի տարածքում Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակ տալու, Պրահայում եւ Սոչիում կայացած բանակցությունների, արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպելու անհրաժեշտության եւ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում քաղաքական ուժերին տրվելիք քվեների հետ:

Հրապարակված արդյունքները որոշակիորեն թույլ են տալիս հասկանալ հանրային տրամադրությունները եւ դրանք վերլուծելով վարել այնպիսի քաղաքականություն, որը կծառայի Հայաստանի շահերին:

Քննարկման թեմա դարձավ այն, որ ակնհայտորեն հանրության դժգոհությունը իշխանությունից  օր-օրի մեծանում է, սակայն դա այնքան էլ իր արտացոլումը չի գտել այս հարցման արդյունքների ամփոփման մեջ: Արձանագրվեց այն փաստը, որ դրանում կարեւոր նշանակություն ունի այն, որ իշխանությունը մարդկանց վրա ներազդելու լծակներ ունի, եւ այդպես եղել է միշտ: Եվ երկրորդ, որ կարեւոր դերակատարություն ունի նաեւ բազմակողմ ինֆորմացիայի տրամադրումը հատկապես մարզաբնակներին: Մինչդեռ, մարզերում ավելի հասանելի ինֆորմացիայի միջոց են պետական լրատվամիջոցները, ինչն, անշուշտ, միակողմանի է ազդում մարզաբնակ ժողովրդի գիտակցության վրա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930