Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Հայաստանին՝ մոլորեցնելու եւ մանիպուլյացիաների մեջ

Նոյեմբեր 29,2022 22:16

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսի» հետ հարցազրույցում հնչեցված մի շարք հայտարարությունների:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ Միրզոյանը փորձել է մոլորության մեջ գցել և աղավաղել հայ-ադրբեջանական բանակցությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանզատման գործընթացի էությունը, ինչը, ըստ ադրբեջանական գերատեսչության, «միանգամայն անհիմն է և անընդունելի»:

«Հայաստանի առաջ քաշած պայմանները՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպմանը Ֆրանսիայի նախագահի պարտադիր մասնակցության մասին, ևս մեկ անգամ վկայում են, որ հայկական կողմը հավատարիմ չէ իր պարտավորություններին և մոռացել է, որ հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունը նույն ձևաչափով ձեռք է բերվել ոչ թե Պրահայում, այլ Բրյուսելում օգոստոսի 31-ին:

Չնայած Բրյուսելում հերթական հանդիպման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը համաձայնություն տվեց հանդիպմանը Պրահայում, ինչպես նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը, ինչը, ցավոք, հանգեցրեց չարաշահման՝ բանակցությունների հերթական փուլում, և ի ցույց դրեց Ֆրանսիային՝ որպես ոչ օբյեկտիվ և անարդար միջնորդ:

Ի տարբերություն Հայաստանի՝ ադրբեջանական կողմը չի հրաժարվել առաջնորդների միջև բանակցություններից և հավատարիմ է շարունակելու դրանք՝ համաձայն Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածության:

Ինչ վերաբերում է սահմանազատման հարցին, նշենք, որ չնայած Հայաստանի արտգործնախարարության պնդմանը, հայտարարություններում, ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի, նշված է, որ սահմանազատումը նախատեսվում է իրականացնել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը փոխադարձաբար ճանաչելու հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի հռչակագրի:

Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմաթիի հռչակագրին հղում արվել է նշված սկզբունքների համատեքստում, իսկ հակական կողմին լավ հայտնի է, որ այդ հանդիպումներում չկա դրույթ՝ ինչ քարտեզների հիման վրա կկատարվի սահմանազատումը: Սահմանզատման գործընթացը պետք է իրականացվի իրավական առումով նշանակալից բոլոր փաստաթղթերի հիման վրա»,- ասվում է հայտարարության տեքստում:

Ադրբեջանի ԱԳՆ-ից նաև նշել են, որ, խոսելով խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին, Միրզոյանը «մանիպուլյացիա է անում»: «Հայաստանի արտգործնախարարը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի նաև Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ սեփական պարտավորություններից հրաժարվելը, եռակողմ հայտարարությունների սխալ մեկնաբանությունը ապակառուցողական գործողություն է, որը «չի նպաստում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը և ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930