Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում դպրոց է կառուցվում։ Աշխատանքների դժվար փուլն արդեն ավարտվել է։
Գյուղը երբևէ դպրոց չի ունեցել: Որպես դպրոց ծառայել են գյուղի տարբեր վթարային շենքեր։ Այդ պատճառով երեխաների մի մասն էլ հաճախում են Աճարկուտ կամ հարակից այլ համայնքների դպրոցներ։
Նորակառույց դպրոցը նախատեսված է շուրջ 100 աշակերտի համար։
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հաջորդ ուսումնական տարին երեխաները կդիմավորեն ժամանակակից և հարմարավետ դասասենյակներում։ «Մեր համայնքի գլխավոր հիմնախնդիրը հենց դպրոցի շենքի բացակայությունն է եղել։ Ունենք մոտ 65 դպրոցական, որոնք անհամբեր սպասում են կառուցման ավարտին։ Աշխատանքերի գլխավոր մասն արդեն ավարտվել է։ Դպրոցը լինելու է միջնակարգ, կառուցվում է ամբողջովին պետական միջոցներով»,- հավելեց Շահինյանը։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ