Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հաստատվել են շփումներ, որոնք 30 տարի չէինք կարողանում հաստատել». Թուրքիայի նախագահի խոսնակի խոսքից բխում է, որ նախկինում ՀՀ որևէ իշխանություն չի համաձայնել թուրք-ադրբեջանական պայմաններով գնալ բանակցությունների»

Նոյեմբեր 29,2022 19:59

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն այսօր անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացին․

📌«Հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է ընթանում։ Հավանական է մոտ ժամանակներում անձնագրով անցման թույլտվությունների տրամադրման և այլ քայլերի իրականացումը․․․ Շատ կարևոր է, որ թևակոխել ենք լուծման գործընթաց։ Հաստատվել են շփումներ, որոնք 30 տարի չէինք կարողանում հաստատել»:

🔴 Քալընի խոսքերից բխում է, որ նախկինում ՀՀ որևէ իշխանություն չի համաձայնել թուրք-ադրբեջանական պայմաններով գնալ բանակցությունների, ինչին ականատես ենք ներկայումս։ Թեև փորձ է արվում գործընթացը ներկայացնելու իբրև «առանց նախապայմանների», սակայն թուրքական կողմը միակողմանիորեն ներկայացրել է մի շարք նախապայմաններ, օր․՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքումը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը և այլն։ Դատելով բանակցությունների «դրական» ընթացքի վերաբերյալ թուրքական հայտարարություններից`այդ նախապայմանները ընդունելի են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների համար:

Հայկական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930