Վաշինգտոնը սատարում է ուղիղ երկխոսությունը Բաքվի ու Երեւանի միջեւ եւ կոչ է անում կողմերին՝ պահպանել ձեռք բերած ազդակները նաև 2023թ.: Այս մասին Բաքվում արված տեսաուղերձով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, որն այցով գտնվում է Ադրբեջանում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում տեղեկացված են՝ որքան բարդ է խաղաղության գործընթացը, սակայն հույս է հայտնել խաղաղ ապագայի վերաբերյալ:
Նա նաև նշել է, որ նկատվում են «իրական և համարձակ քայլեր երկու երկրների կողմից, որոնք նայում են ապագային և ցանկանում են հասնել կայուն խաղաղության»:
«Հասել են իրական առաջընթացի […]: Ես ողջունում եմ այն խիզախությունն ու վճռականությունը, որ ցուցաբերվում է խաղաղության հասնելու համար»,- ասել է Ռիքերը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ