Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

Նոյեմբեր 29,2022 18:21

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հանդես է եկել բացման խոսքով՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման, դրա շրջանակներում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթների մշակման, արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացման հարցերում ԵԽ ցուցաբերած աջակցությունը:

Դատական ոլորտի օրենսդրության բարեփոխման տեսանկյունից Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵԽ աջակցությունն ըստ անհրաժեշտության և շատ դեպքերում խիստ հրատապ կարգով Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի վերաբերյալ փորձագիտական կարծիքների տրամադրման և Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հարցում:

Մինասյանը հույս է հայտնել, որ գալիք ծրագրերում անպայման կհասցեագրվեն այն բոլոր կարիքները, որոնք բխում են թե Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, թե Արդարադատության նախարարության ոլորտային ռազմավարություններից` ուղղված դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը և արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, դատավարական օրենսդրության կատարելագործմանը և այլ կարևոր նախաձեռնություններին:
Հանդիպման ավարտին կողմերը մատնանշել են հետագա անելիքները և ևս մեկ անգամ կարևորել արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930