Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում է, դա ՀՀ-ի անվտանգության երաշխիքն է»․ Տիգրան Խզմալյան

Նոյեմբեր 29,2022 17:14

«Ուշադրություն դարձրի այն հանգամանքին, որ, փաստորեն, Փաշինյանի եւ Զասի գնահատականները բառացիորեն համընկան։ Երկուսն էլ ասացին, որ միակ դժվարությունը գնահատումն է։ Այ հենց դա է ողջ խնդիրը։ Եթե սուտը ճշմարտությունից չենք տարբերում, եթե զոհին ու հանցագործին չենք իմանում, ուրեմն ինչ-որ բան այն չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նոյեմբերի 28-ի հետեւյալ հայտարարությանը՝ «միջոցառումների այն համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է որպես օգնություն Հայաստանին, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից, սակայն միակ բանը, որին չի հաջողվել հասնել, ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Տիգրան Խզմալյանը գտնում է, որ ՀԱՊԿ-ն իրականում ռուս-թուրքական դաշինք է, որի հետ հնարավոր չէ դաշնակից լինել։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ նիստում ՀՀ-ին օգնություն տրամադրելու առնչությամբ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այդ տեսքով ինքը պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթղթերը։

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ սա ասվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ եւ սա մարտահրավեր է, հանդուգն քայլ․ «Վստահ եմ, որ Պուտինը տեղյակ չէր նման զարգացումների մասին, այլապես չէր գա Երեւան։ Եթե դատենք գնահատականներով, կարելի է ասել, որ ՀԱՊԿ կոչվող կառույցն իրականում ՌԴ-ի գաղութացման գործիքն է, որը սպառվում է։ Հիմա մենք միանում ենք եվրոպական քաղաքակրթությանը»։

Հարցին՝ ձեր ընդդիմախոսները պնդում են, որ մեր տարածաշրջանում ՀԱՊԿ-ի այլընտրանքը ՆԱՏՕ-ն է, որն էլ ներկայացված է Թուրքիայի տեսքով, հետեւաբար, ո՞ւմ վրա ենք հույս դնում եւ ինչ հիմքերով, Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «Այստեղ տարրական սխալ կա։ Այսօր, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ՆԱՏՕ-ն Թուրքիա չէ։ Այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում է, դա ՀՀ-ի անվտանգության երաշխիքն է, որովհետեւ ՆԱՏՕ-ն ունի Թուրքիային զսպելու արդյունավետ միջոցներ։ Բացի այդ, Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում գնալով փոքրանում է։ Ավելին՝ վստահ եմ, որ Թուրքիայի տեղը շուտով Ուկրաինան է զբաղեցնելու՝ որպես ռազմական ուժ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930