Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագրված սպանդի ու դավաճանության պատասխանն իրենք տալու են, ում թեւի տակ էլ թաքնվեն»․ Խաչիկ Մանուկյան

Նոյեմբեր 29,2022 16:35

«Որեւէ բան զարմանալի չէ, մարդիկ (իշխանությունները-Գ․Հ․) երբեք էլ չեն թաքցրել իրենց նկրտումները, իրենց հակազգային գործունեությունը։ Եթե հիշում եք, Ցեղասպանության տարելիցն ամբողջ հայությանն էր համախմբում իր շուրջը, մեր վիշտը ոչ միայն միասին էինք կիսում, այլեւ ճանապարհներ էինք փնտրում միասնականությունը զորացնելու եւ ի վերջո դեպի հաղթություն գնալու, կորուսյալ տարածքները հետ բերելու համար»,- «Հայելի» ակումբում նշեց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Նրա խոսքով․ «Պետք է այդ մղումն ունենանք, որ երբեւէ կարողանանք այդ խնդիրը լուծել նաեւ վրեժն առնել, որովհետեւ առանց դրա ոչնչանում է եւ ազգը, եւ շարունակությունն է ջնջվում։ Եթե չունենաս մեծի ընկալումը, փոքրն էլ քեզ չի հասնի․․․Ես հիշում եմ, թե ինչպես այն ծերուկին չթողեցին ծաղիկներ տանել Ծիծեռնակաբերդ, հետո հասկացան, որ մեծ սխալ են գործել ու փորձեցին մոտենալ․․․Եվ շարունակական գնում է այս ամենը։ Իրենք ի՞նչ պիտի անեն, հերոսներին պիտի կարողանային ջնջել, մոռացության տալ, որովհետեւ հերոսներն անընդհատ հզոր հայրենիքի հիշեցումն են բերում մեզ։

Ես քայլում էի Երեւանով, նայում էի Քոչարի կերտած արձանին՝ Վարդան Մամիկոնյանին՝ իր հաղթականությամբ, հերոսականությամբ։ Չեմ զարմանա, որ վաղը որոշեն դա հանել, Սասունցի Դավթի արձանը հանեն, ամեն ինչ շարունակաբար դրան է տանում»։

Անդրադառնալով զոհվածների ծնողներին բռնի ուժով, քարշ տալով Եռաբլուրից հեռացնելու հայտնի դրվագին, Խաչիկ Մանուկյանը նշեց․ «Եռաբլուրից հեռացնում էին ծնողներին, որովհետեւ նրանք հերոսածին ծնողներ են, որովհետեւ նրանց համար Եռաբլուրն իսկապես սրբավայր է, զինվորական պանթեոն եւ աստվածային հանգրվան․․․Դե թող իշխանությունները գային Նոր տարվա գիշերը, մեզ հետ լինեին Եռաբլուրում, խոսք հնչեցնեին, եւ ես հասկանայի, որ տեսեք մեր իշխանությունները մեզ հետ են։ Գային ասեին՝ այո, մեր սխալի արդյունքն է, մեր թերացումներն են․․․Բայց՝ ոչ, այս ամենն իրենց կողմից ծրագրված գործունեությունն էր, սպանդ էր, դավաճանություն էր, որի պատասխանն անպայման տալու են իրենք, ինչքան էլ թաքնվեն Միացյալ Նահանգների, Արեւմուտքի, Ռուսաստանի կամ մեկ ուրիշի թեւի տակ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930