ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, այսօր Երևանում վրաերթի է ենթարկվել: Արմեն Փաշինյանի առողջական վիճակը լավ է, լուրջ վնասվածքներ չի ստացել, ունի թեթև կոտրվածքներ, նրան վիրահատում են, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արմեն Փաշինյանին վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել, իսկ վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: