Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իտալական համագործակցության խորացման մեծ ներուժ կա. խորհրդարանում հյուրընկալվել է Իտալիայի պատվիրակությունը

Նոյեմբեր 29,2022 16:01

«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների վարչության պետ Ջովաննի Ռիցցոնին:

Նոյեմբերի 29-ին խորհրդարանում նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն արժեւորել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը եւ գործընկերային կապերի զարգացումը: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ երկու տարի տեւած ծրագրի ավարտից հետո էլ Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների միջեւ գործակցությունը շարունակական կլինի եւ հատկապես բարեկամական խմբերի սերտ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ կրթության, զբոսաշրջության, արդյունաբերության, ոլորտային օրենսդրության բարելավման:

Հանդիպման ընթացքում Մարիա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների օրակարգը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին: Հայ խորհրդարանականները խոսել են Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի եւ դրա հետեւանքների մասին, բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո առկա մարդասիրական խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը:

«Ուրախ եմ կրկին Հայաստան այցելելու համար: Հայերն ու իտալացիները շատ նմանություններ ունեն եւ պետք է խորացնեն համագործակցությունը»,- նշել է իտալացի պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն: Անդրադարձ է եղել Իտալիայում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ առաջիկայում կձեւավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930