Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած սենյակ, որտեղ կա մանրադիտակ ու մի քանի «կոլբա», կարող է ներկայացնեն՝ որպես լաբորատորիա». Ժաննա Անդրեասյանը նոր նախագիծ է բերել

Նոյեմբեր 29,2022 16:05

Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի` գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները: Անդրեասյանն ասաց, որ քանի դեռ չափաքանակ սահմանված չէ, ցանկացած սենյակ, որտեղ կա մանրադիտակ ու մի քանի «կոլբա», հնարավոր է ներկայացնել՝ որպես լաբորատորիա:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Ենթադրենք, պետք է լինի երկու միկրոսկոպ, բայց դրանց որակի, ձեւի մասին կա՞ չափանիշ»:

Անդրեասյանը պատասխանեց, որ կա նախարարի հրաման, որով դպրոցական լաբորատորիաների գույքի տեխնիկական բնութագրերը սահմանված են՝ անվանացանկը եւ նվազագույն պարամետրերը կան:

Լիցենզավորված կազմակերպություններին առնվազն 6 ամիս ժամանակ է տրվելու՝ օրենքի չափանիշները համապատասխանեցնելու համար:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930