ԱԺ նախկին պատգամավոր, այժմ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսեց օրերս Վանաձորում պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հոր եւ անչափահաս որդու նկատմամբ կիրառված բռնության մասին: «Ես որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ այս ամբողջ նյութերը երեկ ուղարկել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ես սպասելու եմ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունների արձագանքներին: Մենք այսպիսի դաժանություն երեւի հոլիվուդյան «բայեվիկներում» ենք տեսել: Պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը հիմա ոնց էր ճանկռտել ԱԺ ամբիոնը եւ ոնց էր իրավացիորեն աղմուկ բարձրացրել․․․ Անչափահաս երեխային դաժանաբար ծեծել են միայն նրա համար, որ այդտեղով պիտի անցներ Նիկոլը: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է: Սա դիկտատուրա էլ չի: Ինձ զարմացնում է հասարակությունը, զարմացնում է քաղաքական ուժերի այս ապատիան, քաղաքական ինֆանտիլությունը, որ ինչ-որ անկապ, չաշխատող օրակարգեր վերցրել են եւ առաջ են մղում:
Վանաձորի դեպքը պետք է դառնա մեր երկրի բարոյականության, մեր երկրում արդարության բարձրացման կոչնակը: Ո՞ւր են որոշակի փորձ ունեցող իրավապաշտպանները, տիկին օմբուդսմեն, ո՞ւր եք:
Բա պարեկների խումբը բարելավում էիք, ասում էիք՝ իրենք քաղաքացիների հետ այլեւս «դուք»-ով պիտի խոսեն, որ արդեն անցան նախկին հանցավոր ժամանակները: Նախկին չակերտավոր հանցավորների ժամանակ պարեկն այսպիսի բան աներ, երկու ժամ հետո Եվրոպայի խորհուրդը կհրավիրեր Ստրասբուրգում արտահերթ նիստ, մոնիտորինգի հանձնաժողովն այս հարցը կդարձներ թիվ մեկ քննարկման առարկա, մեզ բոլորիս կհավաքեին, կտանեին Ստրասբուրգ ու որպես մինիմում երեք րոպեն մեկ պարբերականությամբ կթքեին հայկական պատվիրակության երեսին, կամ կդնեին Հայաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը: Իսկ Հայաստանի հարցով համազեկուցողները այս դեպքից երեք ժամ անց մի հայտարարություն կանեին:
Երեկ գրել եմ ձեզ, ինչի՞ չեք արձագանքում: Սա է՞ ձեր մարդու իրավունքները: Սա է՞ ձեր ժողովրդավարությունը սա է՞ ձեր իրական մարդու իրավունքները: Ձեր մարդու իրավունքները կախված է քաղաքական շահերից, իսկ ձեր քաղաքական շահերը կախված է թուրք-ադրբեջանական նավթի թմրասեղից: Սա եք դուք»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ