Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքում խաղաղապահների կողմից ստուգումները և սահմանափակումները չեն դադարեցվել՝ չնայած հավաստիացումներին, որ ստուգումներ նախատեսված չեն. Civilnet

Նոյեմբեր 29,2022 15:15

Civilnet. Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հավաստիացրել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղում ռուս խաղաղապահների կողմից որևէ ստուգում չի կատարվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների կողմից ստուգումներ նախատեսված չեն։

Մինչդեռ ստուգումները շարունակվում են։

Խաղաղապահների կողմից ստուգումները և սահմանափակումները չեն դադարեցվել

Ներկայում, փաստացի, Լաչինի միջանցքի նոր երթուղու անցակետերում ռուս խաղաղապահները շարունակում են քաղաքացիների անցագրային ստուգումներ կատարել։ Վերջին երկու ամիսներին ՍիվիլՆեթի լրագրողները բազմիցս այցելել են Արցախ և արձանագրել, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում ստուգում են քաղաքացիների փաստաթղթերը։

Արցախի նախագահի աշխատակազմը CivilNetCheck-ի գրավոր հարցին, թե ինչու են խաղաղապահները շարունակում ստուգումներ իրականացնել՝ Արցախի նախագահի ամիսներ առաջ արված հայտարարությանը հակառակ, պատասխանել է, որ դրանք իրականացվում են արդեն «հեշտացված ընթացակարգով»։

Թե ի՞նչն է ընթացակարգում հեշտացվել, նախագահականից չեն պարզաբանել, սակայն իրականում նախկինի համեմատ որևե բան չի փոխվել։ Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են նույն կերպ ստուգումներ իրականացնել՝ չնայած Արցախի և Հայաստանի ղեկավարների հայտարարություններին։

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ փաստացի շարունակում է արգելված մնալ, քանի որ ԼՂՀ իշխանությունները մերժում են զբոսաշրջիկների մուտքի արտոնագրերի տրամադրումը։

Ժամանակ առ ժամանակ խաղաղապահների կողմից կամայականորեն արգելվում է Հայաստանի քաղաքացիների մուտքը։ Բացի Հայաստանի ԱԺ պատգամավորներից, 2022-ի ընթացքում առանց բացատրության արգելվեց նաև մի քանի հայաստանյան լրագրողների մուտքը, որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930