ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարսելում ՀՅԴ 132 ամյակին նվիրված միջոցառմանն ընթացքում հանդես եմ եկել ելույթով
🔴 Դաշնակցությունը ստեղծվեց հայ իրականությունը փոխելու համար, և փոխեց այն:
🔴 Պատմության մեջ մենք շատ բան ենք տեսել․ փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել գլխավորը՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի իդեալը:
Կարդացեք նաև
🔴 Ռուբեն Տեր-Մինասյանն ասում էր, պայքարից հոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցվածն է, որ ապրում և տիրում։ Ուրեմն ամեն գնով մեր ժողովրդի և պետականության համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր գլխավոր առաքելությունն է։
🔴 Մենք դեմ չենք խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել հայրենազրկման գնով, չի կարելի խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանել նոր կապիտուլյացիայի և ցեղասպանության։
🔴 Մենք ունենք մեկ դրոշ՝ դա հայոց եռագույնն է և ողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից պետք է համախմբվի հայոց եռագույնի շուրջ։
🔴 Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։