Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ շարքային դատավորն ավելի է մտահոգված դատարանի աշխատանքով, քան ԲԴԽ-ն. ինչու է դատավոր Բալայանը հրաժարվել պաշտոնի բարձրացումից. «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2022 11:54

Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է պաշտոնի բարձրացումից: Նրան ԲԴԽ-ն ծառայողական առաջխաղացման կարգով առաջարկել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը, սակայն Բալայանը այն մերժել է:
Բարձրագույն դատական խորհրդին Բալայանը իր մերժումը բացատրել է նրանով, որ եթե ինքն էլ գնա Վերաքննիչ, ապա առաջին ատյանի դատարանի աշխատանքը կխաթարվի, քանի որ 2 դատավոր արդեն գնացել է Վերաքննիչ, իսկ Մնացական Մարտիրոսյանին էլ պատրաստվում են Հակակոռուպցիոն դատարան տեղափոխել, և նրանց վարույթում գտնվող գործերը պետք է բաշխվեն մյուս դատավորների միջև:

Փաստորեն ստացվում է, որ շարքային դատավորն ավելի է մտահոգված դատարանի աշխատանքով, քան ԲԴԽ-ն, որի ուղղակի պարտականությունն է դա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930