Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարեւորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են 75,000 դրամ աշխատավարձով աշխատել, չունեն կրթություն:
«Փաստերի ստուգման հարթակ»-ը որոշել է պարզել, թե Հայաստանում կրթության ոլորտում աշխատող քանի մասնագետ է ստանում ամսական 75,000 դրամից պակաս աշխատավարձ։
Ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած, կրթության ոլորտում աշխատող մոտ 5000 մարդ ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։
Այսպիսով, փաստենք, որ վարչապետի կողմից արված պնդումն այն մասին, որ 75 հազար դրամ աշխատավարձով աշխատող մարդը կրթություն չի ստացել, փաստացի սխալ է. Հայաստանում հազարավոր բարձրագույն կրթություն ստացած անձինք աշխատում են ամսական մինչեւ 75 հազար դրամ աշխատավարձով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։