Գյումրու Ամանորյա միջոցառումները համայնքային բյուջեի վրա կնստեն 12 միլիոն 100 հազար դրամ։ Այս տարի ծախսերի մեջ ներառել են նաև երեխաների նվեր-տոպրակները։ Դրանց համար կծախսեն 4 միլիոն դրամ։
«Դեկորների և քաղաքի կարևոր մասերի զարդարման համար 6 միլիոն 300 հազար դրամ ենք ավելացնում, հյուրասիրության համար 600 հազար դրամ, ձմեռ պապի ծառայությունը 250 հազար դրամ: Ձմեռ պապը պիտի մեր մանկապարտեզները գնա, մեր երեխեքին ուրախացնի, շնորհավորի։ Եվ հրապարակի գլխավոր տոնածառը՝ դեկորների տեղադրման, մոնտաժն ու ապամոնտաժը, լուսավորման աշխատանքների հետ կապված ծախսերը 7 միլիոն 250 հազար դրամ։ Ընդամենը Ամանորին մենք կծախսենք 12 միլիոն 100 հազար դրամ»,-զեկուցեց Գյումրու համայնքապետի ֆինանասկան գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
Ըստ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի՝ մասնավորի կողմից կազմակերպվելու է նաև տոնավաճառ։
Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի կարծիքով էլ, Գյումրին զբոսաշրջային քաղաք է, և ոչ թե 10-12 միլիոն դրամ պիտի ծախսել, այլ՝ ավելին, որպեսզի ավելի շատ մարդիկ գան ամանորյա Գյումրի և ավելի մեծ հետաքրքրություն ունենան։
Կարդացեք նաև
Գյումրու հայնքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանից տեղեկացանք, որ տեղադրվում է հին տոնածառը, 27 մետր բարձրություն ունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ