Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերին: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը մտքեր են փոխանակել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ:
Ալիևը բարձր է գնահատել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մշտական ուշադրությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցի նկատմամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև