Նոյեմբերի 22-ից 27-ը Անթալիայում կայացավ IFMA Antalian Cup միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը (մեծահասակների խումբ) եւ 50 կգ Վահե Թադեւոսյանը (12-13 տարեկաններ):
Հայաստանի մուայ-թայ ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հեղինակավոր այս մրցաշարին մասնակցում էին 32 երկրների ավելի քան հազար մարզիկներ` երեք տարիքային խմբերում: Մեր երկու ներկայացուցիչներն էլ փայլուն մրցելույթներով գրավել են առաջին տեղերը, ինչը ֆեդերացիայի նախագահը գնահատում է որպես շատ մեծ ձեռքբերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ