Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Վարչապետի տիկնոջը եթե զոհվածների հարգանքն իսկապես հուզում է, նա պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի, որպեսզի բացահայտվեն հանցագործները եւ ենթարկվեն համապատասխան պատժի»

Նոյեմբեր 28,2022 18:23

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանն, որ Արամ Խաչատրյան համերգասրահում ավարտված «Զինվորի տանը» նվիրված Վլադիմիր Սպիվակովի բարեգործական համերգի ավարտին զինհաշմանդամները քոչարի պարեցին, բայց ոչ ոք, այդ թվում`ծնողները, չհիշեց պատերազմում զոհվածներին, ասաց. «Ամուսինը` լինելով ղեկավար, որին ենթարկվում են բոլոր ուժային կառույցները, ոչինչ չի անում բացահայտելու համար, ինչից մենք եզրակացնում ենք, որ նա իրազեկ է եղել եւ, գուցե, հրահանգել է որպեսզի ամեն կերպ կասեցնեն ծնողների կողմից իրենց մուտքը Եռաբլուր փակելու գործողությունը: Դրա արդյունքում զոհվածների մայրերին ենթարկվեցին անպատկերացնելի բռնության: Ծնողները բողոքեցին եւ պարզվեց, որ չեն կարողանում նույնականացնել բռնություն կիրառած այդ հանցագործներին: Հիմա վարչապետի տիկնոջը եթե զոհվածների հարգանքն իսկապես հուզում է, ապա նա պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի, որպեսզի ոստիկանության, ՔԿ-ի, դատախազության եւ այլնի միջոցով բացահայտվեն հանցագործները եւ ոչ միայն ենթարկվեն համապատասխան պատժի, որը ենթադրում է նաեւ քրեական գործ հարուցել նրանց դեմ, այլեւ որպեսզի այլեւս երբեք իրավունք չունենան ոստիկանությունում աշխատելու: Եթե տիկին Աննա Հակոբյանը կձեռնարկի այդ աշխատանքը, ապա ես կկարողանամ հավատալ, որ այդ ամենը քարոզչական անիմաստ հնարք չէր` նաեւ այդ հրաշալի համերգը ստվերելու: Ես կարծում եմ, որ իրենից կախված է մի շատ կարեւոր բան. հետամուտ լինել, որպեսզի բացահայտվեն, թե հանցագործները թե ում հրահանգն են կատարել ու նրանք պատժվեն,,:

ԱԱԾ արխիվները ոչնչացնելու մտադրության մասին էլ տիկին Դիլբարյանն ասաց. «Կարծում եմ, որ խորհրդատուները սին են եւ ոչ արհեստավարժ: Մենք մի անգամ արդեն խոսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարներից մեը կադրային քաղաքականությունն է: Իրականում միամտություն է ենթադրել, որ դրանք միակ օրինակներն են, արտահոսքեր տեղի չեն ունենում: Բայց գուցե ազգային անվտանգությունում կան մարդիկ, որոնք ուզում են թաքցնել ինչ-որ գործողություններ եւ հույս ունեն, որ այդպիսի ժամկետներ սահմանելով եւ իրենց իրավունք վերապահելով փաստաթղթերը ժամկետից շուտ վերացնելով կարող են ազատվել պատասխանատվությունից Դա չափազանց մանկամիտ քայլ է, որն ունի շատ ցածր ՕԳԳ եւ շատ բարձր ՕԳԳ իրենց բացասական վարկանիշը ուժեղացնելու առումով, որովհետեւ շատերը մտածում են. եթե ուզում են ոչնչացնել, ուրեմն ունեն թաքցնելու ինչ-որ բան»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930