Նոյեմբերի 28-ին «Հայաստանի Հարապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատմության մեջ, առաջին անգամ կազմավորվել է դատական հոգեբանության ոլորտում փորձաքննություններ իրականացնող՝ Հոգեբանական փորձաքննությունների բաժինը:
Փորձագիտական կենտրոնը նպատակ ունենալով հոգեբանական փորձաքննությունների միջոցով աջակցել դատաքննչական մարմիններին, ապահովել առավելագույն ճշգրիտ և գիտականորեն հիմնավորված հետազոտական բազայի վրա կառուցված դատահոգեբանական փորձաքննությունների իրականացում, մասնագետների վերապատրաստման ապահովում և ի նպաստ տվյալ ոլորտի, ինչպես նաև հարակից մասնագիտական ուղղությունների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, այսուհետ Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետների կողմից Հոգեբանական փորձաքննությունների բաժնում հնարավոր կլինի հետազոտել և փորձաքննություն իրականացնել դատահոգեբանական փորձաքննության հետևյալ հիմնական ենթատեսակներով՝
1․անչափահասներիփորձաքննություն,
2.բռնության (այդ թվում սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված) հետ կապված հանցագործությունների վերաբերյալ փորձաքննություն,
Կարդացեք նաև
3․հուզական վիճակների, այդ թվում հոգեկան ուժեղ տառապանքի փորձաքննություն,
4․անհատական հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ փորձաքննություն,
5․հոգեբանական ներազդեցությունների փորձաքննություն,
6․հետմահու և ինքնասպանության փորձի փորձաքննություն,
7․հոգեբանական այլ հետազոտություններ (այդ թվում հոգեֆիզիոլոգիական բնույթի)։ Փորձագիտական կենտրոնն առաջիկայում ունենալու է փորձագիտական ուղղվածության առումով բացառիկ հետազոտական հնարավորություն՝ պոլիգրաֆի կիրառման միջոցով (ստի դեդեկտոր):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ