Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ