Կիրակի՝ նոյեմբերի 27-ին, Բենալմադենա գաղաքում կառուցված Իսպանիայի առաջին հայկական եկեղեցում, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը մատուցեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը։ Արարողությանն իրենց մասնակցուցյունը բերեցին Իսպանիայի Հայ Եկեղեցու հոգևոր հովիվ և հայրապետական պատվիրակի փոխանորդ՝ Հոգշ. Շնորհք աբեղա Սարգսյանը և Արժշ. Թադեոս ավագ քահանա Գևորգյանը։
Պատարագի սկզբում Խաժակ Սրբազանը կատարեց վեմքարի օծումը, որպեսզի մինջև Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ձեռամբ, գալիք գարնանը եկեղեցու ամբողջական օծումը հնարավոր լինի ամիսը երկու անգամ պատարագ մատուցանել։
Սուրբ պատարագին ներկա էին եկեղեցու հիմնադիրներ, բարերարներ և մեծ թվով Բենալմադենա, Մալագա, Մարբելյա և Սևիլիա քաղաքներում բնակություն հաստատած հայեր։ Մադրիդ քաղաքից ժամանել էին նաև ՀՀ Իսպանիայում դեսպան Տիար Սոս Ավետիսյանը իր տիկնոջ և հյուպատոսի հետ։
Իր քարոզում Խաժակ Սրբազանն իր գնահատանքը հայտնեց Հայր Շնորհքին և Եկեղեցու բարերար ու եկեղեցական խորհուրդի ատենապետ տիար Ռաֆայել Բադայյանին, ինչպես նաև բոլոր բարերարներին, նախաձեռնողներին և եկեղեցական խորհուրդի անդամներին։ Ներկաներին հիշեցնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի կոչը, ասաց․ «Ինչպես 303 թվականին և ամբողջ մեր պատմության ընթացքում Հայ Եկեղեցու նվիրյալ զավակները կատարեցին իրենց առաքելությունը, այսօր էլ մենք պետք է շարունակենք կառուցել լուսոյ խորաններ, եկեղեցիներ՝ պահելու և բազմացնելու համար մեր հոգևոր, ազգային ու մշակութային գանձերը։
Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն։
Կարդացեք նաև
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն