Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից սպասելի է, որ ցանկացած իրավիճակում կսկսի մարտական գործողություններ»․ Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 28,2022 16:38

«Վերջին բանակցություններում ՀՀ իշխանությունն առաջ չի տարել մեր շահերը՝ այն կարմիր գծերը, որոնք վերաբերում են ՀՀ-ին եւ Արցախին։ Գետի մի ափից մյուսը նետվելը նշանակում է, որ կարող ես հայտնվել ջրի մեջ։ ՌԴ-ն է մեր ռազմավարական գործընկերը։ ՌԴ-ի ուժերն են այսօր Արցախում։ Բարեկամական հարաբերությունները պետք է ընդլայնել, բայց դրանք այս պահին ոչինչ չեն տալու, որովհետեւ իշխանությունը մեր շահերն առաջ չի տանում եւ մեկումեջ քաշքշում է այն ուժերին, որոնց շահերը բախվող են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունները տապալվել են։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ բանակցային որեւէ ձեւաչափ այսօր չի կարող լինել այնպիսի լուրջ հարթակ, որպիսին էր «մադրիդյան սկզբունքների» հարթակը․ «Դրանք տանում էին Արցախի ինքնորոշմանը, անվտանգության ապահովմանն ու ուժի չկիրառմանը։ Այսօր ՌԴ առաջարկների մեջ կարծես թե նշված է, որ հետագայում Արցախի ինքնորոշման հարցը քննարկման առարկա է դառնալու։ Այլ առաջարկներում նշված է, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այդտեղ խնդիր ենք տեսնում, որովհետեւ Ադրբեջանը մի կողմից ասում է, թե գնում է խաղաղության, մյուս կողմից հարձակողական գործողություններ ու սադրանքներ անում սահմանին։ Այսպիսի իրականությունում հաջողության հասնել հնարավոր չի»։

Թե ինչի կարող է հանգեցնել այս իրավիճակը, ըստ Սեյրան Օհանյանի՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել․ «Ադրբեջանից կարելի է սպասել, որ ցանկացած իրավիճակում կսկսի մարտական գործողություններ։ ՀՀ իշխանությունն էլ ցույց է տվել, որ խոսքը գործի հետ չի համապատասխանում, եւ ձեռքերը լվացել է Արցախից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930