Լրահոս
Օրվա լրահոսը

960.000 շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին

Նոյեմբեր 28,2022 15:08

Շվեյցարիայի կառավարությունը 960.000 շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու համար, այսօր Երևանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև կնքված պայմանագրի համաձայն:


Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին է հաստատել օգնությունը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ Դեսպանը հավաստիացրեց, որ արտակարգ իրավիճակների ու համայնքային զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերից զատ՝ Շվեյցարիայի կառավարությունը միտված է, մասնավորապես 2023-25թթ իրականացնել Հայաստանի շուկայական տնտեսության աջակցության ծրագրեր:

Լուկաս Ռոզենկրաց

Անդրադառնալով այս ծրագրին՝ նա նշեց, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի միջոցով փորձում են համադրել մարդասիրական աջակցությունն ու երկարաժամկետ տնտեսական բարելավումները։ «Ռազմական էսկալացիաները բավական ծանր խնդիրներ են առաջացրել Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: 430–ից ավելի բնակավայր կա 130 հազար բնակչությամբ, որից բնակավայրերի 40%-ը և բնակչության 70%–ը սահմանների մոտ է։ Ռազմական էսկալացիաների հետևանքով 90 հազար մարդ բավականին ծանր վիճակում է պարենային անվտանգության և տնտեսական կենսակերպի առումով: Մեր համատեղ ծրագիրն ընդգրկում է Սիսիանի և Ջերմուկի 15 սահմանամերձ համայնք։ Խոսքը խոշորացված համայնքների մասին է»,– ասաց Ռոզենկրացը։


Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը նշեց, որ ՀՀ 3 մարզի (Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր) 6 համայնքում վերլուծություններ են իրականացրել, և ընտրվել է մոտ 130 բնակավայր։

Վերներ Թութ

Աջակցությունը սկսելու են տրամադրել առավել կարիքավոր ընտանիքներին։ 130 բնակավայրից 50–ը հենց Ադրբեջանի հետ սահմանին են տեղակայված։ Այդ բնակավայրում 4000 մարդու ուղիղ աջակցություն է տրամադրվելու, իսկ 22.000-ին` անուղղակի։

Նանա Սկաու

ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Նանա Սկաուն էլ շեշտեց, որ այս ծրագրով մարդկանց կարճաժամկետ մարդասիրական օգնություն է հատկացվելու։ Նրա կարծիքով` այս միջոցառման շնորհիվ մարդիկ կհասկանան, թե զբաղվածության ինչ հնարավորություններ կան, ինչպես կարող են զարգացման ծրագրերում ներդրումներ անել։

Տաթևիկ Ստեփանյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հայտնեց, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրում առանձնացվել են ամենախոցելի համայնքները։

«Այդ համայնքներում բնակվող կամ որոշակի տեղաշարժի ենթարկված ընտանիքներին, քաղաքացիներին, հոգեսոցիալական կարգավորման տրամաբանությամբ ծառայություններ են մատուցվելու: Իրականացվելու է նաև ընտանիքների կարողությունների զարգացման ծրագիր, որոնք տանելու են դեպի զբաղվածության ծրագրեր»,-ասաց նա:

Տաթևիկ Ստեփանյան

Ծրագիրը մեկնարկելու է հաջորդ շաբաթվանից, 12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930