Ermenihaber. Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայթուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք երկու ակումբների երկրպագուների միջև: Մրցավարը որոշում է կայացրել դադարեցնել խաղը, որպեսզի տուժածներին բուժօգնություն տրամադրվի:
Այդ ընթացքում «Գեզթեփեի» երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ, պոկել անկյունային դրոշակի ձողը և դրանով հարվածել «Ալթայի» դարպասապահ Օզան Օզենչի գլխին, ինչի հետևանքով վերջինս վնասված է ստացել:
Մրցավարների խումբը որոշում է կայացրել դադարեցնել և հետաձգել հանդիպումը։
Կարդացեք նաև
Դեպքի առնչությամբ 21 հոգի բերման է ենթարկվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հետագայում բախումներն արդեն շարունակվել են մարզադաշտից դուրս՝ փողոցներում: Բախումների ու ծեծկռտուքի տեսանյութերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում: