Հայաստանի Թեքբոլի հավաքականն առաջին անգամ մասնակցել է Թեքբոլի աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայացել է նոյեմբերի 23-ից 27-ը՝ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:
Առաջնությունն անցկացվել է հինգ անվանակարգերում՝ տղամարդկանց մենախաղ, տղամարդկանց զուգախաղ, կանանց մենախաղ, կանանց զուգախաղ, խառը զուգախաղ:
Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ ուներ երկու անվանակարգում` տղամարդկանց մենախաղ` Գոռ Սարգսյան, տղամարդկանց զուգախաղ` Գոռ Սարգսյան, Ռաֆայել Վարդանյան:
Առաջնության ընթացքում տղամարդկանց մենախաղում Գոռ Սարգսյանն առավելության է հասել Պորտուգալիայի, Ավստրիայի, Կոտ դ’Իվուարի, Գերմանիայի, Թունիսի ներկայացուցիչների նկատմամբ՝ հասնելով ¼ եզրափակիչ, որում զիջել է Թեքբոլի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվող ռումինացի թեքբոլիստ Ապոռ Գյորգիդեկին:
Կարդացեք նաև
Տղամարդկանց զուգախաղում Գոռ Սարգսյանը և Ռաֆայել Վարդանյանը հաղթել են Բուլղարիայի և Մակեդոնիայի հավաքականներին: 1/8 եզրափակչում զույգը զիջել է Ռումինիայի հավաքականին:
Թեջբքոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի հավաքականի մարզիկների պատրաստվածությունը` նշելով, որ աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցող թիմի համար Հայաստանի հավաքականը գրանցել է շատ բարձր արդյունք:
Առաջնությանը մասնակցել են մոտ 60 երկրի ներկայացուցիչներ:
Մամուլի հաղորդագրություն