«ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» («Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր) ծրագրի շրջանակներում հանդիպում ունեցա Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի ակտիվ կանանց հետ:
Խոսեցինք համայնքային խնդիրների և հնարավորությունների մասին, քննարկելով մի շարք հարցեր,
մասնավորապես՝
🔸ինչպես Ճամբարակն ու հարակից բնակավայրերը դարձնել տուրիստական գրավիչ գոտի,
🔸ինչ անել, որ Ճամբարակը «չծերանա». երիտասարդներն ապրեն ու արարեն իրենց ծննդավայրում,
🔸ինչպես խթանել այնտեղ բիզնեսի զարգացմանը…
Կարդացեք նաև
Սահմանամերձ բնակավայրի կանանց վճռական տրամադրվածությունն ինձ ոգևորեց։
Ի գո՜րծ…
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական