Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Համաձայնել են բեռնաթափել դատարանները

Նոյեմբեր 28,2022 11:50

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարանները, ինչը էականորեն կնվազեցնի արդարադատության ուշացումները
Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի ունեցավ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցում էր հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում առաջնահերթ քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ:
Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Աշխատաժողովին ներկա արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը և Լիլիթ Մինասյանն ու ԲԴԽ-ի միջազգային գործընկերները մասնակցել են այն քննարկումներին, որտեղ վեր են հանվել հրատապ լուծում պահանջող մի շարք օրենսդրական խնդիրներ:

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարաններն ու դատական գործընթացները, ինչը էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և արդարադատության ուշացումները:

Հաջորդ շաբաթ, դարձյալ Դիլիջանում, տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից:
Արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բարձրագույն դատական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930