Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հասնում է խուրման, բժիշկներն անգործ են մնում». արքայանարնջի հրաշալի ազդեցությունն առողջության վրա

Նոյեմբեր 28,2022 09:30

Մեզնից շատերն են ուշ աշունն ասոցացնում արքայանարնջի հետ, որը կարծես գալիս է իր քաղցր համով մի փոքր մեղմացնելու աշնանային մռայլությունն ու մեր օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութեր փոխանցելու՝ առջևում սպասվող ցրտերին դիմակայելու համար։

Իզուր չէ, որ ճապոնացիներն ասում են․ «Երբ հասնում է խուրման, բժիշկներն անգործ են մնում»։ Իսկապես որ, սննդանյութերի այսպիսի համադրությունը, որն առկա է արքայանարնջի կազմում, կարող է մի ողջ դեղատուփի դեր կատարել։

Արքայանարինջը պարունակում է՝

  • Վիտամին A
  • Վիտամին B1
  • Ֆոլաթթու
  • Վիտամին C
  • Մագնեզիում
  • Երկաթ
  • Կալցիում
  • Վիտամին B2
  • Կալիում
  • Ֆոսֆոր
  • Ցինկ

Առողջությանը նպաստող օգտակար հատկությունները

1․ Բարելավում է սրտի առողջությունը

Արքայանարինջը կենսաբանորեն ակտիվ բազմաթիվ մոլեկուլներ է պարունակում՝ անտոցիաններ, բետա-կարոտին, ֆլավոնոիդներ, դաբաղաթթու, հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են օքսիդացման վնասվածքներն ու նպաստում խրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը։

Սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն այսպես կոչված վատ խոլեսթերինի բարձր մակարդակն է արյան մեջ, որը կարող է կուտակվել սրտում, անոթներում ու լյարդում՝ ժամանակի ընթացքում տարբեր հիվանդություններ առաջացնելով, ինչպիսիք են հիպերտոնիան, աթերոսկլերոզը, կաթվածը և այլն։

Հետազոտությունները ցույց են տվել, թե ինչպես են հակաօքսիդանտները պաշտպանում օրգանիզմը սիրտ-անոթային հիվանդություններից։ Իսկ մեկ այլ հետազոտությամբ ենթադրվում է, որ արքայանարնջի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է զարկերակային ճնշումը հիպերտոնիայով տառապող պացիենտների շրջանում։ Դրանից բացի, դաբաղաթթուն նպաստում է կարճ շղթայական ճարպաթթուների արտադրությանը, որոնք կանխում են լյարդում խոլեսթերինի կուտակումը։ Արքայանարնջի կազմում առկա մանրաթելերն աղիներում կապվում են վատ (ցածր խտության լիպոպրոտերիններ) խոլեսթերինի հետ՝ օգնելով վերջինիս՝ օրգանիզմից դուրսբերմանը։

Արքայանարնջի կազմում առկա կալիումի մեծ քանակությունը դրական է ազդում արյան շրջանառության վրա՝ նվազեցնելով զարկերակային բարձր ճնշման վտանգը։

2․Առողջարար է աչքերի համար

100 գ խուրման պարունակում է օրական խորհուրդ տրվող վիտամին А-ի 32%-ը։ Իսկ այդ վիտամինը, ինչպես հայտնի է, հոգում է աչքերի առողջության մասին։ Վիտամին A-ն նպաստում է աչքերում ռոդոպսին սպիտակուցի արտադրությանը։ Այդ սպիտակուցն անհրաժեշտ է մթության մեջ տեսնելու համար։ Վիտամին A-ն նաև նպաստում է տեսողական խանգարումների, կատարակտի կանխարգելմանը։

Մեղրիի քաղցրահամ վարագույրները

3․ Կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ

Արքայանարինջը հարուստ է բջջանյութով։ Սննդային մանրաթելերը դանդաղեցնում են աղիներում գլյուկոզի ու ածխաջրերի ներծծումը, ինչը կարող է կանխել արյան մեջ գլյուկոզի մակարդակի տատանումները։

Դրանից բացի հետազոտությունները ցույց են տալիս, որ բետա-կարոտինը, ֆլավոնոիդները, դաբաղաթթուն և անտոցիաննինը նվազեցնում են դիաբետի զարգացման վտանգը։

4․ Բարելավում է մաշկի վիճակը

Այս հատկությունը պայմանավորված է արքայանարնջի կազմում առկա սննդանյութերի հակաբորբոքային հատկություններով։ Ինչպես պարզվել է, դրանք կարող են կանխել մաշկի բորբոքային երևույթները, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական հետևանքները։

Հակաօքսիդանտները նպաստում են մաշկի երիտասարդության պահպանմանը, մաշկի երանգի բարելավմանն ու պիգմենտային բծերի անհետացմանը։

Մեղրիի քաղցրահամ վարագույրները

5․ Ունի հակաքաղցկեղային ազդեցություն

Արքայանարնջի կազմում առկա կենսաբանորեն ակտիվ միացությունները կարող են վերացնել քաղցկեղի բջիջները՝ կանխելով դրանց տարածումը։ Այդ միացությունների ազդեցությունն ուսումնասիրվել է կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում, սակայն ենթադրվում է, որ նմանատիպ ազդեցությունը գործուն է նաև քաղցկեղի այլ տեսակների պարագայում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930