Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորին հայտարարեց նկատողություն

Նոյեմբեր 28,2022 14:00

ՄԻԵԴ-ի մի գործով էլ առաջիկայում մեկ այլ դատավորի գործ կլսվի

2022 թվականի նոյեմբերի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստով հրապարակեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Խորհուրդը բավարարեց արդարադատության նախարարության միջնորդությունը եւ դատավորին հայտարարեց նկատողություն: Նիստին մասնակցում էր արդարադատության նախարարի տեղակալը, դատավորի ներկայացուցիչն էր Լ. Սահակյանը: Նախագահողն էր Ստեփան Միքայելյանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք էր հանդիսացել արդարադատության նախարարությունում հունիսի 13-ին ստացված դիմումը՝ Հայաստան Նազարյանի հաղորդումը:

Արդարադատության նախկին նախարար Կ. Անդրեասյանի օգոստոսի 9-ի որոշմամբ հարուցել էր կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի՝ հոկտեմբերի 18-ի 87-Ա որոշմամբ միջնորդություն էր ներկայացվել՝ ԲԴԽ դիմելու մասին: Ի դեպ, նախարարի ժամանակավոր պարտականությունները կատարող Գ. Մինասյանի նույն այդ օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության հարցով միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ:

Հիմքում դրվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացված վճիռը, վճռում առկա «առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը», «մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող վճիռը»:

Արդարադատության նախարարը դեռ այս տարվա օգոստոսի 9-ին էր հարուցել կարգապահական վարույթ: Այս գործով էլ ԲԴԽ դռնբաց նիստը նշանակել է նոյեմբերի 28-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930