ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Մարսել քաղաքում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով:
Մարսելում տեղի են ունեցել ինչպես ժողովրդային, այնպես էլ հասարակական- քաղաքական հանդիպումներ:
Մասնավորապես հանդիպել եմ Մարսելից ընտրված Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավոր Սապրինա Ակրեսթի, Հարավային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիե Փարաքյանի, Մարսելի քաղաքային խորհուրդի անդամ Ֆիլիպ Քոզյանի և այլոց հետ, քննարկել հայ-ֆրանսիական կապերին առնչվող հարցեր, ներկայացրել ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։