Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի մահվան օրն է: Այդ առիթով նրա հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի եւ մեծարման արարողություն՝ բանաստեղծի գրական ժառանգությունը գնահատողների ներկայությամբ:
Ներկա էին նաեւ թ․ 144 և Չարենցի անվան թ. 67 դպրոցի աշակերտները: Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ չարենցյան տողերը ասմունքելով, բանաստեղծի կենսագրությունը եւ կյանքի վառ դրվագները ներկայացնելով: Երեխաները կրում էին Չարենցի պատկերով շապիկներ:
Ներկա էին նաև Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը, չարենցագետ Դավիթ Գասպարյանը:
Կարդացեք նաև
«Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը՝ Կարսը:
Մարգարեանալով ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել է.
«Իմ մահվան օրը կիջնի լռություն
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած…»։
Լիանա ՓԱՆՈՍՅԱՆ