Նոյեմբերի 26-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Գիրքը հին հունարենից թարգմանել են բանասիրական գիտությունների դոկտոր, բանասեր, թարգմանիչ Գոհար Մուտադյանը և Արամ Թոփչյանը։
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան գրքի թարգմանիչները, գրականագետ և խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, գրականագետ, թարգմանիչ, դասախոս Հենրիկ Էդոյանը, որոնք խոսեցին գրքից, թարգմանված տարբերակից և այլն։
«Սա համաշխարհային գրականության մեծագույն կոթողներից է, որի թարգմանությունները հայերեն ինչքան շատ լինեն, այնքան լավ, և Հոմերոսը մեր սիրելի հեղինակն է, որին վաղուց էինք ուզում թարգմանել և ահա ի վերջո հասանք նրան, որ կարողացանք թարգմանել նրա առաջին երկը, երկրորդի՝ «Ոդիսական»-ի վրա արդեն աշխատում ենք»,-իր խոսքում մասնավորապես նշեց Արամ Թոփչյանը։
Անուշ ՀԱՅՐԻՅԱՆ
ՀՊՄՀ, Լրագրություն, 2-րդ կուրս