Նոյեմբերի 19-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում ընդունել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին եւ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին:
Սրբազան Հայրը ջերմորեն ողջունել է հյուրերին եւ հաջողություն մաղթել Իրանում իրենց առաքելությանը եւ վստահեցրել, որ իրանահայությունն ամբողջական հանձնառությամբ կանգնած է հայրենիքի կողքին՝ ի պաշտպանություն նրա եւ Արցախի:
Արթուր Վանեցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սրբազան Հորը եւ հույս հայտնել, որ հնարավոր կլինի բարելավել մեր հայրենիքի ներկա իրավիճակը:
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ