Ալեքսանդր Բադալյանը 111 ձայնով այսօր ընտրվեց Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ՝ հետևում թողնելով մյուս թեկնածուին՝ Արսեն Կարապետյանին, որը հավաքեց 97 ձայն: Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունը տեւեց գրեթե 5 ժամ:
Ալեքսանդր Բադալյանը մոտ 30 տարի եղել է Ճարտարապետների միության (այժմ պալատի) փոխնախագահ, դասավանդում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան) ճարտարապետության ֆակուլտետում, մի շարք ճարտարապետների միության և միջազգային ֆորումների անդամ է, միջազգային մրցույթների դափնեկիր:
Պալատի նախագահի մյուս թեկնածուն՝ Արսեն Կարապետյանը Երևանի ավագանու անդամ էր:
Ճարտարապետների պալատի խորհուրդը բաղկացած է 17 հոգուց, խորհրդում ներկայացված են նաև ՀՊՃՀ-ում դասավանդող և քաղաքապետարանում աշխատող ճարտարապետներ ևս։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-20-ին կայացել է Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը/հաշվետու-վերընտրական համագումարը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ